14 03 2020

Առաջարկում է հետաձգել հանրաքվեն, ի պատասխան վարչապետն ասում է` մի վախեցրեք և ինքնամեկուսանում է Սևանում. Անի Սամսոնյան

Առաջարկում է հետաձգել հանրաքվեն, ի պատասխան վարչապետն ասում է` մի վախեցրեք և ինքնամեկուսանում է Սևանում. Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատհամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածման կանխարգելման՝ քաղաքապետի և վարչապետի գործողություններին: Նա մասնավորապես նշել է, որ չի զարմանում, որ Երևանի քաղաքապետը այս պատաախանատու պահին գոյություն չունի և որպես քաղաքացիական պաշտպանության պետ իրեն չի հետաքրքրում մայրաքաղաքը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Ես չեմ զարմանում, որ Երևանի քաղաքապետը այս պատաախանատու պահին գոյություն չունի և որպես քաղաքացիական պաշտպանության պետ իրեն չի հետաքրքրում մայրաքաղաքը (որովհետև նա առհասարակ անպատասխանատու է):

Բայց ես զարմանում եմ, երբ ընդդիմությունն առաջարկում է հետաձգել հանրաքվեն և նրան ի պատասխան ՀՀ վարչապետը ասում է` թե մի վախեցրեք ժողովրդին և չի հետաձգում հանրաքվեն:

Բայց դրա փոխարեն ինքնամեկուսանում է Սևանում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ